ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ
(1869-1937)
«Նրա ստեղծագործությունների նյութը մեկն է. նրանցից յուրաքանչյուրը մի ընդարձակ, ծովային բանաստեղծության քառյակ է: Նա ոչ մի դպրոցի չի պատկանում, կախում չունի ոչ մի նորաձևությունից, ոչ մի տեխնիկայից»:
Կամիյլ Մոկլերի
Հայ ծովանկարիչ Վարդան Մախոխյանը ծնվել է 1869թ. Տրապիզոնում: Նախնական կրթություն ստացել է Կարինի Սանասարյան վարժարանում, ապա ուղևորվել Եվրոպա: 1891թ. ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բեռլին և դարձել Գեղարվեստի ակադեմիայի ուսանող:
Մախոխյանը սկզբնական շրջանում նկարել է ցամաքային տեսարաններ: Տրապիզոնում եղած ժամանակ նա ջանասիրությամբ զբաղվել է թե՛ նկարչությամբ, թե՛ երաժշտությամբ: Նկարել է քաղաքի, ծովի տեսարաններ թե՛ բնությունից, թե՛ երևակայությամբ` կուտակելով բավական թվով էտյուդներ, գրչանկարներ, մատիտանկարներ, ջրաներկով կատարված բնանկարներ։ 1894 թվականին Ղրիմում կատարելագործվել է Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում, ուսումնասիրել ծովի պատկերման նրա մեթոդը:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- «Պատվո լեգեոն» շքանշան
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
- 1925թ. Փարիզ
- 1923թ. Մարսել
- 1918թ. 1932թ., 1936թ. Նիցցա
- 1914թ. Լոնդոն
- 1907թ. Բեռլին
- 1907թ. Բեռլին, Մյունխեն, Դյուսելդորֆ
- 1904թ. Ալեքսանդրիա
- 1902թ., 1904թ. Կահիրե
Վարդան Մախոխյանի աշխատանքները գտնվում են Նիցցայի Գեղարվեստի, Կաունասի Մ. Չյոռլյոնիսի անվան, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ս. էջմիածնի վանքի Վեհարանում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում և մասնավոր մի շարք հավաքածուներում: