
ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ
Հայ մեծ ռեժիսոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակների դափնեկիր Վարդան Աճեմյանը 1930–70-ական թվականների հայ բեմադրական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից է:
Լինելով բազմակողմանի և բացառիկ օժտվածության տեր արվեստագետ, նա նաև նկարում էր։ Վարդան Աճեմյանի ծննդյան 115-ամյակը ԲԱԿ-ը նշում է նրա «Ժպիտներ, ընկերական շարժերի» հավաքածուի ցուցադրությամբ։
Վարդան Աճեմյանը ծնվել է Վանում: Սովորել է Երևանի Գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ընդունվել Մոսկվայի դրամատիկական ստուդիա:
Վարդան Աճեմյանն եղել է Թիֆլիսի հայ դրամատիկական ստուդիայի ղեկավարը, Գյումրու Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը: Վարդան Աճեմյանը 1930-ական թվականների վերջին եկել է Երևանի Առաջին պետթատրոն: Այստեղ կատարել է մի շարք բեմադրություններ, ինչպես նաև նկարչական ձևավորումներ: Նրա բոլոր ներկայացումները ստեղծվել են պատկերավոր, հավաստի, ճշմարիտ լուծումներով, ինքնատիպ մտածողությամբ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 1970թ. ՀՍՍՀ պետական մրցանակ
- Լենինի շքանշան