ՇԱՌԼ ԱԴԱՄՅԱՆ

ՇԱՌԼ ԱԴԱՄՅԱՆ

(1872 – 1947)

Բնանկարիչ, ծովանկարիչ Շառլ (Կարապետ) Ադամյանը ծնվել է Կ. Պոլսում: Կրթությունը ստացել է Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանում: Մասնավոր դասեր է ստացել Ա. Պաոլետտիի և Տ. Տակլիպիետրայի մոտ: Ադամյանը Գեղարվեստի ակադեմիայում ուսումը կիսատ թողնելով վերադարձել է Պոլիս, որտեղ և կազմակերպել է իր առաջին ցուցահանդեսը:

1897 թվականին մեկնելով Փարիզ, զբաղվել է գրքերի նկարազարդումով: 1903 թվականից ի վեր մասնակցել է Փարիզի գեղարվեստական ընկերության տարեկան ցուցահանդեսներին՝ բնանկարներով, դիմանկարներով և 1927 թվականից եղել է այդ ընկերության անդամ:

Նրա նկարները ցուցադրվել են Եվրոպայից մինչև Ամերիկա, Ճապոնիա և այլուր՝ արժանանալով մամուլի բարձր գնահատականին: Գրաֆիկական ակտիվ ստեղծագործությանը զուգընթաց Ադամյանը նվիրվել է նաև պորտրետային նկարչությանը՝ ստեղծելով շատ հաջող դիմանկարներ, որոնց թվում էին հայ ընկերներից լուսանկարիչ Աբել Մինասյանի, նկարիչներ՝ Տիգրան Եսայանի և Ռ. Շիշմանյանի դիմանկարները:

  • Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կ Պոլսում, Փարիզում, Բրյուսելում, Ստրասբուրգում:

​Կարապետ Ադամյանի աշխատանքներից մի քանիսը գտնվում են Փարիզի լյուքսեմբուրգյան և այլ թանգարաններում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում:

Charles Atamian Terrace a Antibes, oil on panel
Charles Atamian At the beach, oil on canvas

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.