ԼԻԼԻԹ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Հեղինակից կախվա՞ծ է արդյոք այն, ինչը երևան է գալիս թղթի, կտավի կամ ուզածդ այլ նյութի վրա...անորոշ վրձնախաղեր, ներկի խառնաշփոթ-կիսաթափանց շերտեր, ընդհատական գիծն ու տրոփյուն գույնը ոչ մի տեղից լույս են տալիս նոր կերպարին, և ոմն ինչը, գիտակցաբար թե ոչ, աստիճանաբար կերպարանք ու գույն է առնում, ապրումներն ու կերպարներն ի հայտ են գալիս մեկը մյուսի ետևից, գրեթե հոժարակամորեն թաղանթ ու կերպար են ձեռք բերում»:

Լիլիթ Սողոմոնյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (1985-1991թթ):

Լիլիթ Սողոմոնյանը Հայաստանի Նկարիչների միության անդամ է։

Լիլիթ Սողոմանյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

  • 2014թ. Սուրբ Հովհաննես հայ Առաքելական եկեղեցի, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
  • 2012թ. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, Հայաստան
  • 2008թ. Մշակութային կենտրոն «Պոկրովսկիե վորոտա» Մոսկվա, Ռուսաստան
  • 2004թ. Գևորգյան ցուցասրահ, Երևան
  • 2000թ. Artis’s Museum’’, Վաշինգտոն, ԱՄՆ
  • 1991թ. Gallery Kreishaus, Հոֆհայմ, Գերմանիա
     
  • 1989-2019թթ մասնակցել է խմբային ցուցահանդեսների Հայաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելառուսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Ռուսաստանում, Վրաստանում և ԱՄԷ-ում:

 

Մուսա | Muse | Թուղթ, միքս մեդիա | Mixsed media on paper | 56×26 cm |
Հոգնած մուսա | Tired Muse | Թուղթ, միքս մեդիա | | Mixsed media on paper | 56×26 cm | 2018
Մուսաներ | Muses | Թուղթ, միքս մեդիա | | Mixsed media on paper | 56×76 cm | 2018
Մուսա | Muse | Թուղթ, միքս մեդիա | | Mixsed media on paper | 56×26 cm | 2018

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.