
ԻԳՈՐ ՊՐՈՆ
«Ջրաներկի կիրառումը ծայրաստիճան անհատական է: Վարպետի բնավորությունն ու խառնվածքը կտավին տալիս են յուրօրինակ ձեռագիր և բազմազանություն։ Ջրաներկի կիրառմամբ որևէ աշխատանք ստեղծելու համար անհրաժեշտ է ուշադրության ամբողջական կենտրոնացում, կտավի նուրբ զգացողություն, ջրի և ներկի փոխազդեցության ընկալում, վրձնի վարպետորեն տիրապետում»:
Իգոր Պրոն ջրաներկի հիանալի վարպետ է: Նրա աշխատանքները քնարական են, հարուստ են գույներով, լցված են լույսով և կատարյալ են իրենց կատարողականությամբ:
Իգոր Պրոն ծնվել է Ուկրաինայում, որտեղ սովորել է Գեղարվեստի դպրոցում: Ավարտել է Գեղարվեստի ուսումնարանը և ընդունվել Կիևի Գեղարվեստի պետական ակադեմիա: 1993-ին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան::
Իգոր Պրոն Հայաստանի Նկարիչների միության և Ռուսաստանի Նկարիչների ստեղծագործական միության անդամ է:
Իգոր Պրոյի աշխատանքները գտնվում են մի շարք թանգարաններում և մասնավոր հավաքածուներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում:


















