ԳԱԳԻԿ ՂԱԶԱՆՉՅԱՆ

«Ելակետը՝ պահն է, ներկայի գոյացումն անցյալի ու ապագայի միջև, անէականության ընկալումը թվացյալ իրականության եզրին։
Հասկանալ շարժման հարաբերական մշտակայությունը, գիտակցության ու ենթագիտակցության հանդիպման ժամանակ ստեղծվող ծայրահեղ լարվածությունը։
Ընկալել անգոյի շոշափելիությունը և միաժամանակ զգալ նրա գոյության ռեալությունը։
Նպատակը՝ ապրումների զգայական մի ամբողջություն՝ վավերականության մեջ հավաստիանալով՝ ճանաչել հակասականը և արձանագրել հետևանքը որպես փաստ»:

Գագիկ Ղազանչյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում (1975-1979թթ), իսկ 1984 -1990 թթ` Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1992 թվականից Հայաստանի Նկարիչների միության անդամ է։

Գագիկ Ղազանչյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի Գևորգյան ցուցասրահում, Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ 

ԱնՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

  • 2019թ․ «Ակնթարթային պատկերներ», Հայաստանի նկարիչների միության սրահ, Երևան
  • 2018թ. «Մետամորֆոզներ», Syra Arts Gallery, Վաշինգտոն, ԱՄՆ
  • 2016թ․ «Գույներ հեռավոր երկրից», AvestArt, Ցյուրիխ, Շվեցարիա
  • 2014թ. «Այլ պատկերներ քաղաքից», Գեղագիտության ազգային կենտրոն, Երևան
  • 2011թ. RUF պատկերասրահ, Ցյուրիխ, Շվեյցարիա
  • 2010թ. Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
  • 2009թ., 2005թ. Մարտին պատկերասրահ, Շվեյցարիա
  • 2005թ. Fairmont Hotel, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
  • 2000թ. Նկարիչների թանգարան, Վաշինգտոն (Phillip Morris International հովանավորությամբ
     
  • ​1989 - 2019թթ մասնակցել է խմբային ցուցահանդեսների Լիբանանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ռուսստանում, Վրաստանում, Իրանում:
Հիշողություններ քաղաքից | Memories of the city | Կտավ, յուղաներկ | Oil on canvas | 160×300 cm | 2017
Հավերժական շարժիչ | An eternal engine | Կտավ, յուղաներկ | Oil on canvas | 125×80 cm | 2008

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.