ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Ոգեշնչմանս աղբյուրը գալիս է անտիկ դարաշրջանի պատմությունից: Հաճախ կարդում եմ Հենրիխ Շլիմանի, Արթուր Ջոն Էվանսի և այլոց պեղումների մասին, ովքեր գտել են ամենամնայուն նյութերը` բրոնզը, կերամիկան և ապակին: Խորասուզվելով մտքերի, պատկերացումների ու զգացողությունների մեջ` ես փորձում եմ այդ երեքը միացնել իրար»:
Երիտասարդ, բայց արդեն կայացած քանդակագործ՝ կյանքի առանձնահատուկ ընկալմամբ ու մտածելակերպով և յուրահատուկ արտահայտման ոճով։
Հավասարապես տիրապետելով տարբեր մեդիաների՝ ի վիճակի է գտնել տաղանդավոր լուծումներ նրանց համադրությունում։
Արման Համբարձումյանը ծնվել է Երևանում: Սովորել է Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում (2000-2005թթ), այնուհետև Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնում (2005-2011թթ)։
Արման Համբարձումյանի աշխատանքները գտնվում են Բոյաջյան արվեստների կենտրոնում, Քիշնևի պատկերասրահի ժամանակակից ցուցասրահում, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Կորեայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում։
Արման Համբարձումյանը Հայաստանի Նկարիչների միության անդամ է։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 2011 թվականին արժանացել է երրորդ մրցանակի՝ միջազգային նկարչական բիենալեում ՝ Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն, աշխատանքը պահվում է Մոլդովայի Ազգային արվեստի թանգարանում
- 2012 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Լեգենդներ» քանդակների շարքի համար:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
- 2015թ. «Առասպելներ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն, Երևան
- 2010թ. «Առասպելներ և լեգենդներ», Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան
- 2012֊2016թթ մասնակցել է խմբային ցուցահանդեսների Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Սերբիայում, Մալթայում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: