ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հեծանիվ ստեղծողը ես եմ: Ես եմ ստեղծել հեծանիվը, իմ հեծանիվը: Ոչինչ, որ հեծանիվը գոյություն ունի մի քանի հարյուր տարի, կարևորը՝ հայտնագործության հաճույքն է: Ինձնից առաջ գոյություն ունի շատ ու շատ բաներ (աշխարհում ոչինչ նոր չէ), բայց ես հենց աչքերս բացեցի և տեսա Սարը, ես ստեղծեցի այն, կառուցեցի իմ մեջ և հավատացի իմ կառուցածին: Հենց դադարեմ կառուցելուց Սարը՝ կդադարի գոյություն ունենալ»:
Ալբերտ Հակոբյանը ծնվել է 1958թ֊ի հունվարի 1֊ին Էջմիածնում: Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1981):
Ալբերտ Հակոբյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Արամե պատկերասրահում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 2002թ. «Վահագն» մրցանակ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
- 2013թ. Գեղագիտության ազգային կենտրոն, Երևան
- 2004թ. Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
- 2004թ. Գևորգյան պատկերասրահ
- 2000թ. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
- 1994֊ 2015թթ. Ալբերտ Հակոբյանը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Շվեյցարիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Գերմանիայում, Վրաստանում, Սիրիայում, Քուվեյթում, Ավստրիայում: