ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Կերպարվեստը դառնում է ավանդական ներդրումային ակտիվների ավելի ու ավելի գրավիչ այլընտրանք:

Մարդիկ հարյուրամյակներ շարունակ հավաքում են կերպարվեստի գործեր՝ տարբեր աստիճանի ներդրումների նպատակներով: Ճիշտ ընտրության դեպքում որոշ ժամանակ անց արվեստի գործը զգալիորեն շատ ավելին կարժենա, քան վճարվել էր դրա համար:

Կերպարվեստի ներդրումներում գոյություն չունեն այնպիսի ֆինանսական տատանումներ, անկայունություններ, որոնք բնորոշ են ֆոնդային բորսային: Հետևաբար կերպարվեստի մեջ ներդրողն ունի շատ ավելի խաղաղ կյանք՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է այն անհանգստություններին, որոնք հուզում և ճնշում են այլ ներդրողների:

Սա կարելի է դիտել արվեստում ներդրումներ կատարելու ամենամեծ առավելություններից մեկը:

Մենք առաջարկում ենք կերպարվեստում ներդրումներ կատարելու գրավիչ ծրագրեր, ինչպես նաև՝ խնամքով ընտրված կերպարվեստի ստեղծագործությունների ձեռքբերման և վաճառքի միջոցով շահույթ ստանալու տարբերակներ:

Կապվեք մեզ հետ` մեր մասնագետների հետ քննարկելու Ձեր ներդրումային հնարավորությունները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.