ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ԲԱԿ-ը՝ մշակութային նոր հարթակ է Երևանում, որը հիմնադրվել է 2019 թվականին Վարդգես Բոյաջյան ընտանիքի կողմից՝ նպատակ ունենալով հնարավորինս հանրայնացնել հայկական մշակույթը:

ԲԱԿ-ի առաջնային նպատակներից է նաև աջակցել երիտասարդ արվեստագետներին՝ ընձեռելով նրանց հնարավորություն ներկայանալու հասարակությանը:

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ծրագրում է անհատական և խմբային ցուցահանդեսներ, գրական երեկոներ, դասախոսություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, համերգներ, հարուստ և բովանդակալից ծրագրեր երեխաների համար, մոնո ներկայացումներ, կրթական և մշակութային միջոցառումներ։

Առաջիկայում կազմակերպվող ցուցահանդեսների և այլ միջացառումների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այստեղ:

ԲԱԿ-ում  հիմնադրված է առաջին ու աշխարհում առայժմ միակ Հայկական Գրաֆիկական Արվեստի թանգարանը, որն ընդգրկում է Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի և 20-րդ դարի հայ այլ մեծ արվեստագետների եզակի գրաֆիկական աշխատանքներն ու արվեստի գործերը։

Բոյաջյան Արվեստների Կենտրոնն իր ստեղծագործական ծրագրերում առանձնակի կարևորություն է տալիս երեխաների կրթությանն ու զարգացմանը՝ կազմակերպելով գրաբարի, գեղանկարչության, թատերական խոսքի, կալիգրաֆիայի դասընթացներ։

ԲԱԿ-ի պատերի ներսում պատկերասրահ հասկացողությունն այլ ձև ու բովանդակություն է ստանում. այն այցելուների համար արվեստի միջավայրից վերածվում է հարազատ վայրի, որտեղ կարելի է գալ աշխատելու և ցուցադրված գործերին ու իրենց պատմությանը ծանոթանալու:

ԲԱԿ-ը դեմ է համատարած միօրինակությանն` իր հետ բերելով նոր գաղափարներ և ընդլայնելով արվեստասեր մարդկանց գեղագիտական ընկալումները: 

Հրավիրում ենք Ձեզ դառնալ մեր ԲԱԿ-ի անդամ և օգտվել բոլոր առավելություններից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.