Գաղտնիության քաղաքականություն
Մենք կարևորում ենք մեր այցելուների անձնական տվյաների գաղտնիության պահպանումը:
Ներքոնշյալ դրույթները ներկայացնում են մեր գաղտնիության քաղաքականությունը, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում, հաղորդում, բացահայտում և կիրառում անձնական տեղեկությունները:
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ`
- Տեղեկությունների հավաքագրման ժամանակ, կամ դրանից առաջ կնշվեն դրանց նպատակները:
- Անձնական տեղեկությունները կհավաքագրվեն և կօգտագործվեն միայն մեր կողմից նշված կերպով կամ դրան համանման նպատակներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ստացված է ներգրավված անձի համաձայնությունը, կամ պահանջված է ըստ օրենքի:
- Անձնական տեղեկությունները կպահպանվեն միայն այնքան ժամանակ, որքան որ հարկավոր է վերոնշյալ նպատակներն իրագործելու համար:
- Տեղեկությունները կհավաքագրվեն միայն օրինական և արդար ուղիներով և համապատասխան դեպքերում ներգրավված անձի իմացությամբ կամ համաձայնությամբ:
- Անձնական տեղեկությունները պետք է համապատասխանեն այն նպատակներին, որին ծառայում են և այդ նպատակների համար անհրաժեշտության սահմաններում պետք է լինեն ճշգրիտ, ամբողջական և արդիական:
- Անձնական տեղեկությունները կպահպանվեն կորստից կամ առևանգումից՝ խելամիտ անվտանգության ապահովության միջոցառումներով, ինչպես նաև կպաշտպանվեն չարձանագրված մուտքերից, բացահայտումից, կրկնօրինակումից, օգտագործումից կամ փոփոխությունից:
- Կայքի այցելուները կտեղեկացվեն անձնական տեղեկությունների ղեկավարման քաղաքականության և դրա կիրառումների մասին:
Cookies
Bak.am-ը, ինչպես այլ ինտերակտիվ վեբ կայքեր, կիրառում է «cookies»` փոքր ֆայլեր, որոնք պահվելով Ձեր համակարգչի կոշտ սկավառակում, մեզ հնարավորություն են տալիս ստուգել կայքում Ձեր տեղաշարժի մասին տեղեկությունները` մեզ համար հնարավորություն ընձեռելով կայքը հսկել, գնահատել և բարելավել: «Քուքիները» օգտագործվում են կայքի որոշ մասերում՝ ապահովելով դրանց աշխատանքը, ինչպես նաև հեշտացնելու կայքի օգտագործումը այցելուների կողմից: Կայքի գործընկերներից որոշները նույնպես կարող են օգտագործել «քուքիներ»:
Մեր պատասխանատվությունը տեղեկությունների ապահովության հարցում՝
Չարտոնագրված մուտքերի կանխման, ինչպես նաև տեղեկատվության ամբողջականության պահպանման և դրա ճիշտ օգտագործման համար կիրառվում են համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական գործառույթներ, որոնք կապահովեն առցանց հավաքագրված տեղեկատվության անվտանգության երաշխավորման միջոցները: