ՍԵՎ ԳԻԾ, ՍՊԻՏԱԿ ԳԻԾ

ՍԵՎ ԳԻԾ, ՍՊԻՏԱԿ ԳԻԾ

Հուլիսի 1 - սեպտեմբերի 1, 2021

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Հայ Գրաֆիկայի Թանգարանի շրջանակներում հուլիսի 1-ից բացվել է "Սպիտակ գիծ։ Սև գիծ" խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաղկացած է երկու բաժնից։

Ցուցահանդեսի առաջին բաժնում ներկայացված են XIX-XX դարերի օֆորտի մեծ վարպետ Էդգար Շահինի (1874-1947) աշխատանքները։

Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են արվեստագետի ավելի քան 175 եզակի աշխատանքներ, ընտրված Հայ Գրաֆիկայի Թանգարանի սեփական հավաքածուից։
Ցուցադրվում են ոչ միայն հանրահայտ արվեստագետի օֆորտները, եզակի գրքերը և նկարազարդումները, այլ նաև մի շարք բնօրինակ նկարներ՝ ներկայացված է Լուիզ Ֆրանսի հայտնի դիմանկարը։ 

Հայ Գրաֆիկայի Թանգարանին պատկանող ավելի քան 400 աշխատանքներից կազմված Էդգար Շահինի այս հավաքածուն այսօր արդարացիորեն կարելի է համարել արվեստագետի աշխատանքների ամենամեծ հավաքածուն աշխարհում։ 

Միաժամանակ ցուցադրվում են նաև Շահինին աշակերտած օֆորտի մեկ այլ վարպետի՝ Տիգրան Փոլատի (1874-1950) մի շարք աշխատանքներ։
 
Ցուցահանդեսը մյուս բաժինը ներկայացնում է մեկ այլ հայ մեծ արվեստագետ Ֆելիքս Եղիազարյանի գրաֆիկական աշխատանքները։ 

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ մեծերի կողքին ճանապարհ տալով հայ երիտասարդ արվեստագետներին, ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ներկայացնում է նաև երիտասարդ շնորհալի արվեստագետ Արման Համբարձումյանի յուրահատուկ ոճով 3 ստեղծագործություն։

Հրավիրում ենք մշակույթի նվիրյալներին այցելելու այս եզակի ցուցահանդեսին։

Հասցե՝ Երևան, Սպենդիարյան 4
Հեռ. համար՝ 098 900 218

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.