ՆՈՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆՈՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԵՏԱՁԳՎԱԾ Է

Հայ նկարչուհի, խեցեգործուհի Նոնա Գաբրիելյանը ծնվել է Թբիլիսիում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

Նոնա Գաբրիելյանի խեցեգործական և գեղանկարչական աշխատանքներն ունեն փիլիսոփայական-հուզական ներգործություն։

Նոնա Գաբրիելյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրության թանգարանում (Հայաստան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Դեկորատիվ արվեստի թանգարանում (Մոսկվա), ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Հայաստանի Նկարիչների միության անդամ է, «Կերամոս» խեցեգործության միջազգային ակադեմիայի անդամ (Լեհաստան)։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • 1978, 1980 Խեցեգործության միջազգային մրցույթի դիպլոմ

​ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

  • 2016թ. «Երկնքի ու երկրի միջև», Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
  • 2008թ. Հայաստանի Ազգային պատկերասրահ
  • 2005թ., 2006թ. Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ, Վիսբադեն, Գերմանիա
  • 2003թ. Քաղաքային պատկերասրահ, Բերգհայմ, Գերմանիա
  • 2001թ. Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ, Վիսբադեն, Գերմանիա
  • 2000թ. «Im Alten Rathaus» քաղաքային պատկերասրահ Ֆյուստերվալդ, Գերմանիա
  • 1999թ. «Art Present» պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 1999թ. «Cite Internationale des Arts», Փարիզ, Ֆրանսիա,
  • 1998թ. «Ճանապարհ» քաղաքային ցուցասրահ, Վալուֆ, Գերմանիա
  • 1998թ. Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ, Վիսբադեն, Գերմանիա
  • 1997թ. «GRS» կենտրոն, Քյոլն, Գերմանիա
  • 1996թ. Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ, Վիսբադեն, Գերմանիա
  • 1995թ. «Կերամիկական պլաստիկա Հայաստանից», Գերմանիա
  • 1994թ. «Պլաստիկա, գեղանկար, գրաֆիկա», Խեցեգործության թանգարան, Ֆրեխեն, Գերմանիա
  • 1993թ. «Ճանապարհ դեպի լույս», «Կուրհաուզ-Կոլոնադա», Վիսբադեն, Գերմանիա
  • 1992թ. «Արվեստ» ամսագրի խմբագրություն, Երևան
  • 1986թ. Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչության պատկերասրահ
  • 1980թ. Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
     
  • 1971 թվականից մասնակցել է խմբային ցուցահանդեսների, սիմպոզիումների, բիենալների Կանադայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Լատվիայում, Իտալիայում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.