
ԳԵՂԱՐԴ ԵՐԳԵՑԻԿ ԽՈՒՄԲ
Գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան (դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
Խմբավար՝ Անահիտ Պապայան
«Գեղարդ» երգեցիկ խումբը կազմավորվել է 2001 թվականին մեներգչուհի Անահիտ Պապայանի ջանքերով:
«Գեղարդ» անսամբլի նպատակն է թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում ներկայացնել հայ խմբերգային արվեստը:
«ԳԵՂԱՐԴ» ԵՐԳԵՑԻԿ ԽՄԲԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է՝
- V-XV դդ. հայ միջնադարյան մոնոդիաներ` մենակատարային և խմբային կատարումներով
- Հայ հոգևոր և ժողովրդական երգերի խմբերգային մշակումներ՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների կողմից
- Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ
- Օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻՆ
- Զալցբուրգի փառատոն
- Մոսկվայի Զատկական փառատոն (Ռուսաստան)
- «Kirkko Soikoon» միջազգային փառատոն (Ֆինլանդիա)
- «Voix et Route Romane» միջազգային փառատոն (Ֆրանսիա)
- Միջազգային Բախ ակադեմիայի «Musicfest» փառատոն, (Գերմանիա)
- Հոգևոր երաժշտության «Sacrées Journées de Strasbourg» միջազգային փառատոն, (Ստրասբուրգ)
- «Des Voûtes célestes» միջազգային փառատոն (Ֆրանսիա)
- Հոգևոր երաժշտության «Musica Sacra International» միջազգային փառատոն (Մարկտոբերդորֆ)
- «Al Bustan» միջազգային փառատոնը (Լիբանան)
- «Հոգևոր երաժշտության միջազգային ակադեմիա» փառատոնը (Սանկտ Պետերբուրգ)
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 2010թ. «Գրան Պրի» մրցանակ (Բելառուսի «Կոլոժսկի բլագովեստ» մրցույթ)
- Առաջին մրցանակ («Հայնովկայի եկեղեցական երաժշտության օրեր» մրցույթ)
ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
- 2013թ. «Խորհուրդ խորին»
- 2005թ. «Հայկական խորան»
- 2002թ. «Հայկական երաժշտություն»
Անսամբլը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Բելգիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Շվեդիայում:
