ԳԱԳԻԿ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ԳԱԳԻԿ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ՀԵՏԱՁԳՎԱԾ Է

«Ելակետը՝ պահն է, ներկայի գոյացումն անցյալի ու ապագայի միջև, անէականության ընկալումը թվացյալ իրականության եզրին։
Հասկանալ շարժման հարաբերական մշտակայությունը, գիտակցության ու ենթագիտակցության հանդիպման ժամանակ ստեղծվող ծայրահեղ լարվածությունը։
Ընկալել անգոյի շոշափելիությունը և միաժամանակ զգալ նրա գոյության ռեալությունը։
Նպատակը՝  ապրումների զգայական մի ամբողջություն՝ վավերականության մեջ հավաստիանալով՝ ճանաչել հակասականը և արձանագրել հետևանքը որպես փաստ»:

Գագիկ Ղազանչյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում (1975-1979թթ), իսկ 1984 -1990 թթ` Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1992 թվականից Հայաստանի Նկարիչների միության անդամ է։

Գագիկ Ղազանչյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի Գևորգյան ցուցասրահում, Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ 

ԱնՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

  • 2019թ․ «Ակնթարթային պատկերներ», Հայաստանի Նկարիչների միության սրահ, Երևան
  • 2018թ. «Մետամորֆոզներ», Syra Arts Gallery, Վաշինգտոն DC, ԱՄՆ
  • 2016թ․ «Գույներ հեռավոր երկրից», AvestArt, Ցյուրիխ, Շվեցարիա
  • 2014թ. «Այլ պատկերներ քաղաքից», Գեղագիտության ազգային կենտրոն, Երևան
  • 2011թ. RUF պատկերասրահ, Ցյուրիխ, Շվեյցարիա
  • 2010թ. Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
  • 2009թ., 2005թ. Մարտին պատկերասրահ, Շվեյցարիա
  • 2005թ. Fairmont Hotel, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
  • 2000թ. Նկարիչների թանգարան, Վաշինգտոն (Phillip Morris International հովանավորությամբ)
  • 2010թ. Մրցույթ Հայոց ցեղասպանության հիշատակին, Ժնև, Շվեյցարիա
  • 1989 - 2019թթ մասնակցել է խմբային ցուցահանդեսների Լիբանանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ռուսստանում, Վրաստանում, Իրանում:​

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.