ՖԵԼԻՔՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Կյանքն ունի մեկ բանաձև՝ աշխատել, ստեղծագործել և չդավաճանել արվեստին՝ մասնագիտությանդ»:
Ֆելիքս Եղիազարյանը ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.` Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: Եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը:
1974թ-ից եղել է Հայաստանի Նկարիչների միության, 1997թ-ից` «Figuration Critique» Նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ:
Աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում, Բոյաջյան Արվեստների Կենտրոնում և մասնավոր հավաքածուներում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 2012թ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ
- 2005թ. Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ
- Հայաստանի Նկարիչների միության հուշամեդալ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
- 2015թ. Միացիր մեզ, Լա Բոտեգա, Լագունա Բիչ, ԱՄՆ
- 2013թ. Հադիդ ցուցասրահ, Վեստ Հոլիվուդ, ԱՄՆ
- 2012թ. Գեղանկար և Գրաֆիկա, Մկրտչյան ցուցասրահ, Գլենդել, ԱՄՆ
- 2005թ. Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահ
- 2001թ. Cite Internationale Des Arts, Փարիզ, Ֆրանսիա
- 2000թ. Elena Zass Gallery, ցուցասրահ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
- 2000թ. Lula Gallery, ցուցասրահ, Բևեռլիի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
- 2000թ. Elizabeth Edwards Fine Art Gallery ցուցասրահ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
- 2000թ. Zahorec Hughes Gallery ցուցասրահ, Ցինցինատի, ԱՄՆ
- 2000թ. Gallery Saint Nicolas Remich, ցուցասրահ, Լյուքսեմբուրգ
- 2000թ. Ezair ցուցասրահ, Նյու Յորք, ԱՄՆ
- 2000թ. Lincoln Center For Performing Arts, ցուցասրահ, Նյու Յորք, ԱՄՆ
- 2000թ. BGH Gallery, ցուցասրահ, Սանտա Մոնիկա, ԱՄՆ
- 1999թ. BGH Gallery, ցուցասրահ, Սանտա Մոնիկա, ԱՄՆ
- 1999թ. Gallery Thuillier, ցուցասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 1997թ. Centre Culturel Des Institutions Eurօpeennes, ցուցասրահ, Լյուքսեմբուրգ
- 1997թ. Centre Culturel Pushkin, ցուցասրահ, Լյուքսեմբուրգ
- 1995թ. “Gallery Les Cent” ցուցասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 1994թ. Երևանի Կամերային թատրոնի Fe կենտրոն
- 1994թ. Հայ Ընդհանուր Բարեգործական Միություն, Լոս Անջելես, ԱՄՆ
- 1993թ. Հայկ Մշակութային կենտրոն, Լոս Անջելես, ԱՄՆ
- 1993թ. Հայ Ընդհանուր Բարեգործական Միություն, Չիկագո, ԱՄՆ
- 1993թ. Թեքեյան Մշակութային Ընկերություն, Լոս Անջելես, ԱՄՆ
- 1992թ. Թեքեյան Մշակութային Ընկերություն, Լոնդոն, Անգլիա
- 1990թ. Հայոց պատրիարքություն, Երուսաղեմ, Իսրաել
- 1989թ. Հայ Ընդհանուր Բարեգործական Միություն, Հալեպ, Սիրիա
- 1970թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային խմբային ցուցահանդեսների և բիենալեների Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆում, Չեխոսլովակիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Չինաստանում և այլուր: