ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀԵՏԱՁԳՎԱԾ Է

«Ոգեշնչմանս աղբյուրը գալիս է անտիկ դարաշրջանի պատմությունից: Հաճախ կարդում եմ Հենրիխ Շլիմանի, Արթուր Ջոն Էվանսի և այլոց պեղումների մասին, ովքեր գտել են ամենամնայուն նյութերը` բրոնզը, կերամիկան և ապակին: Խորասուզվելով մտքերի, պատկերացումների ու զգացողությունների մեջ` ես փորձում եմ այդ երեքը միացնել իրար»:

Երիտասարդ, բայց արդեն կայացած քանդակագործ՝ կյանքի առանձնահատուկ ընկալմամբ ու մտածելակերպով և յուրահատուկ արտահայտման ոճով։

Արման Համբարձումյանը ծնվել է Երևանում: Սովորել է Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում (2000-2005թթ), այնուհետև  Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնում (2005-2011թթ)։

Արման Համբարձումյանի աշխատանքները գտնվում են Բոյաջյան Արվեստների Կենտրոնում, Քիշնևի պատկերասրահի ժամանակակից ցուցասրահում, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կորեայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում։

Արման Համբարձումյանը Հայաստանի Նկարիչների միության անդամ է։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • 2011 թվականին արժանացել է երրորդ մրցանակի՝ միջազգային նկարչական բիենալեում ՝ Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն, աշխատանքը պահվում է Մոլդովայի Ազգային արվեստի թանգարանում
  • 2012 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի «Լեգենդներ» քանդակների շարքի համար:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

  • 2015թ. «Առասպելներ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն, Երևան
  • 2010թ. «Առասպելներ և լեգենդներ», Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան
     
  • 2012֊2016թթ  մասնակցել է խմբային ցուցահանդեսների Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Սերբիայում, Մալթայում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Գերմանիայում:

 

 

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.