ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ

2020

«Հեծանիվ ստեղծողը ես եմ: Ես եմ ստեղծել հեծանիվը, իմ հեծանիվը: Ոչինչ, որ հեծանիվը գոյություն ունի մի քանի հարյուր տարի, կարևորը՝ հայտնագործության հաճույքն է: Ինձնից առաջ գոյություն ունի շատ ու շատ բաներ (աշխարհում ոչինչ նոր չէ), բայց ես հենց աչքերս բացեցի և տեսա Սարը, ես ստեղծեցի այն, կառուցեցի իմ մեջ և հավատացի իմ կառուցածին: Հենց դադարեմ կառուցելուց Սարը՝ կդադարի գոյություն ունենալ»:

Ալբերտ Հակոբյանը ծնվել է 1958թ֊ի հունվարի 1֊ին Էջմիածնում: Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը (1981թ.):

Ալբերտ Հակոբյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Արամե պատկերասրահում, Բոյաջյան արվեստների կենտրոնում:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • 2002թ. «Վահագն» մրցանակ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

  • 2013թ. Գեղագիտության ազգային կենտրոն, Երևան
  • 2004թ. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
  • 2004թ. Գևորգյան պատկերասրահ 
  • 2000թ. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
     
  • 1994֊ 2015թթ. Ալբերտ Հակոբյանը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Շվեյցարիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Գերմանիայում, Վրաստանում, Սիրիայում, Քուվեյթում, Ավստրիայում: 

 

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.