ԱՅՑԵԼՈւԹՅՈՒՆՆԵՐ
Բոյաջյան Արվեստների Կենտրոնը բաց է ամեն օր` ժամը 10։30-19:00:
Գտնվում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյան 4 հասցեում՝
Բաղրամյան պողոտայից դեպի Մոսկովյան և Մարտիրոս Սարյան թեքվելուց հետո (առաջին փողոցն է ձախ կողմից)։
Հեռախոսահամար՝ +374 98 900 218
Էլեկտրոնային հասցե՝ info@bak.am
Աշխարհում առայժմ միակ Հայկական Գրաֆիկական Արվեստի Թանգարանը Բոյաջյան Արվեստների Կենտրոնում է:
ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԸ
Հայկական Գրաֆիկական Արվեստի թանգարանի մուտքը տոմսերով է:
- Մեկ անձի համար` 1000 ՀՀ դրամ:
- Ուսանողների համար՝ 500 ՀՀ դրամ:
- 13-16 տարեկան երեխաների մուտքը` 200 ՀՀ դրամ:
- Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
- 10 անձից ավել խմբի դեպքում ուղեկցորդի տոմսի արժեքն անվճար է:
- 10 աշակերտի կամ ուսանողի դեպքում՝ ուսուցչի տոմսի արժեքն անվճար է:
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայկական Գրաֆիկական Արվեստի թանգարանը իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում անցկացնել անվտանգության ստուգում:
Ստորև նշված իրերի առկայության դեպքում մուտքը թանգարան չի՛ թույլատրվում.
- Մեծ պայուսակներ և ուղեբեռներ
- Երաժշտական գործիքներ
- Դիմակներ և հատուկ զգեստներ
- Պլաստիկ շշեր (անգամ, եթե ջուր է)
- Դրսից բերված սնունդ կամ խմիչք
- Ապակե տարաներ
- Զենք կամ վտանգավոր իրեր
ԲԱԿ-ի տարածքում արգելվում Է.
- Աշխատակազմին ու այցելուներին անհանգստացնող պահվածքը։
- Վազելը, խաղալը կամ խանգարող վարք ցուցաբերելը։
- Բարեգործական խնդրանքները, մամուլի ասուլիսներն ու ստորագրահավաքները։
- Թանգարանում ցուցադրված ցանկացած արվեստի գործին դիպչելը։
- Թանգարանի ներսում և մուտքի մոտ ծխախոտ օգտագործելը (անգամ էլեկտրոնային)։
- Իրականացնել լուսա և տեսաձայնագրում, առանց ԲԱԿ-ի անձնակազմի համապատասխան և հստակ թույլտվության։
- Կատարել ոտնձգություններ։
Խնդրում ենք հիշել.
- ԲԱԿ-ի աշխատակազմի կողմից պատկերասրահում ներկայացվող դասախոսություններն առաջնային են:
- Պատկերասրահում դասախոսող անհատները պետք է ունենան հատուկ բեյջ:
- ԲԱԿ-ը տալիս է փորձի փոխանակման հնարավորություն:
- Թանգարանում կարող եք արվեստի գործերի վերաբերյալ նշումներ կատարել:
- Տարածքը ամբողջությամբ տեսանկարահանվում է` ելնելով անվտանգության նկատառումներից:
- Անհրաժեշտության դեպքում այցելուները ԲԱԿ-ի աշխատակիցների կողմից կարող են լուսանկարահանվել, տեսանկարահանվել կամ ձայնագրվել, ինչն էլ հետագայում գուցե օգտագործվի գովազդային, արխիվային կամ հանրայնացման նպատակով:
Խնդրում ենք նախապես ծրագրել ձեր այցը։
Սիրով սպասում ենք Ձեզ Հայկական Գրաֆիկական Արվեստի թանգարանում