Վայր, ուր հոգում են Հայ մշակույթի մասին
ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ԲԱԿ-ը, մշակութային նոր հարթակ է Երևանում, որը հիմնադրվել է 2019 թվականին Վարդգես Բոյաջյան ընտանիքի կողմից՝ նպատակ ունենալով հնարավորինս հանրայնացնել հայկական մշակույթը:
ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ նախատեսում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, գրական երեկոներ, դասախոսություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, համերգներ, հարուստ և բովանդակալից ծրագրեր երեխաների համար, մոնո ներկայացումներ, կրթական և մշակութային միջոցառումներ։
Առաջիկայում կազմակերպվող ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այստեղ:
Հիմնվելով Վարդգես Բոյաջյանի և իր ընտանիքի հավաքածուի հիմնական էքսպոզիցիայի վրա՝ ԲԱԿ-ի շրջանակում ստեղծվել է առաջին և աշխարհում առայժմ միակ Հայկական Գրաֆիկական Արվեստի Թանգարանը:
Հավաքածուն ընդգրկում է Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի, Ֆելիքս Եղիազարյանի, Մուշեղ Աբեղյանի և 20-րդ դարի հայ այլ մեծ արվեստագետների գրաֆիկական եզակի աշխատանքներն ու արվեստի գործերը։
Համագործակցության նոր փուլում ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ և ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ համատեղ ուժերով ներկայացնում են Ժանսեմի ավելի քան 200 աշխատանք՝ նվիրված մեծ արվեստագետի 100-ամյա հոբելյանին։
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ Է։