Jean Jansem

ԺԱՆ ԺԱՆՍԵՄ

Jean Jansem

10.03.2020 - 15.04.2020

«Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խորը վիշտ կտեսնենք - այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում»:

Հայազգի նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան) ծնվել է 1920 թ. Սոլոզում (Փոքր Ասիա)։ Մանկությունն անցկացրել է Հունաստանում՝ Սալոնիկում։ Տասը տարեկանում տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ սկսել է զբաղվել նկարչությամբ և հաճախել երեկոյան դասընթացների Մոնպառնասում։

1938 թ. Ժանսեմը ստանում է Փարիզի Դեկորատիվ արվեստի դպրոցի դիպլոմ։ Հունաստան, Իսպանիա և Իտալիա կատարած բազմաթիվ շրջագայությունների ժամանակ նա աշխատում է բնօրինակից՝ պատկերելով ցլամարտի, թափորների, շուկաների, դիմակահանդեսների ու արվեստանոցների տեսարաններ։ Գեղանկարների սյուժեներին զուգահեռ՝ նա իրականացնում է նաև վիմագրություններ ու փորագրանկարներ։

1957 թ. Ժանսեմը միջազգային ճանաչում է ձեռք բերում։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Իտալիայում, Շվեյցարիայում, Անգլիայում և առավելապես՝ ԱՄՆ-ում։ 1969 թ. Միցուկոշի հանրախանութների ցանցը Տոկիոյում Ժանսեմի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություն է կազմակերպում, որից հետո վերջինիս աշխատանքները սկսում են կանոնավորապես ցուցադրվել Ճապոնիայում։ Երկու թանգարաններ Գինզայում (Տոկիո) և Ազումինոյում նվիրված են Ժանսեմի ստեղծագործությանը։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • 2010թ. Հայաստան Պետական պարգև 
  • 2003թ. Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան
  • 2002թ. ՀՀ Սուրբ Մեսրոպ Սաշտոցի շքանշան
  • 2002թ. «Վահագն» համահայկական  մրցանակ
  • 1962թ. Բիենալեի Մրցանակ (Բրյուգե)
  • 1958թ. «Կոմպարեզոն» մրցանակ (Մեքսիկա)
     
  • ​Ժանսեմն ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.